ԱՄՆ-ում 102 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռոբերտ Սիմփսոնը, որը փոթորիկների Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հայտնագործողներից է, հաղորդում է  Washington Post-ը:

Ըստ նրա դստեր՝ հայրը մահացել է Վաշինգտոնի իր տանը:

Սաֆիր-Սիմփսոնի սանդղակն օգտագործվում է փոթորիկների պոտենցիալ վնասի չափման համար՝ 1973 թ.-ից: Սանդղակը հիմնվում է քամու արագության վրա եւ ներառում փոթորկային ալիքների գնահատականը՝ 5 կատեգորիաներից յուրաքանչյուրում, փոխանցում է Gazeta-ն: