Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքի Yas Mall ռեստորանը ամբողջովին հրաժարվել է մատուցուղներից՝ դրանք փոխարինելով թունելների, բլրակների եւ կարուսելների բարդ համակարգով: Ռեստորանի սրահում աշխատում են 30 բլրակներ, որոնք յուրաքանչյուր սեղանին տրամադրում են ճաշացանկը, այնուհետեւ՝ ուտելիքը:
Հյուրերը պատվերն իրականացնում են սեղանին ներկառուցված սենսորային էկրանների միջոցով: Խոհանոցում ճաշատեսակները մանրակրկիտ փաթեթավորում են եւ ուղարկում սեղանիկենրին: Ռեստորանում ճաշացանկը շատ պարզ է. համբուրգերներ, աղցաններ, կարտոֆիլի ֆրի, ուստի չարժե անհանգստանալ բլրակներով ճանապարհորդելուց հետո դրանց արտաքին տեսքի համար, հաղորդում է Kedem-ը:




























