Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացմանը մասնակցելու համար ժամանող հայերին իրենց տները հյուրընկալել ցանկացող Վանի ընտանիքների քանակը հասել է 4 հազարի։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Վան ժամանող հայերի քանակը անցնելու է  5 հազարը, եւ քանի որ հյուրանոցները եւ հյուրատները եւս չեն կարող տեղավորել այդ քանակի մարդկանց, Վանի տեղական թերթերից մեկը սկսել է ակցիա, որը  կոչվում է  «Մեր տները բացում ենք հայերի առաջ»։

Մինչ 1915-20-ը հայերի հետ ապրած վանեցիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հիշյալ ակցիա նկատմամբ, եւ ներկա դրությամբ 4 հազար ընտանիք պատրաստակամ է մեծ սիրով իր տանը հյուրընկալել հայերի։

Նշենք, որ 2007-ին վերանորոգված եւ որպես թանգարան գործող Ախթամար կղզու Ս. Խաչ եկեղեցին Վանի նահանգապետի եւ Պոլսո հայոց պատրիարքարանի  նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերի 19-ին կրկին կվերաբացվի կրոնական արարողությունների համար եւ գմբեթին խաչ կտեղադրվի։