2014 թվականին զբոսաշրջիկների թվով ռեկորդակիր է դառնալու Իսպանիան: Հունվարից նոյեմբեր այս երկիր 61.7 մլն զբոսաշրջիկ է այցելել, իսկ դա 7.2%-ով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Իսպանիայի արդյունաբերության եւ տուրիզմի նախարար Խոսե Մանուել Սորիան ասել է, որ դրական դինամիկայի վրա չի ազդել նույնիսկ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի զգալի նվազումը:

Frontur կազմակերպության տվյալներով, որը հետեւում է Իսպանիա զբոսաշրջիկների ժամանմանը, հունվարից նոյեմբեր Ռուսաստանից զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 386 հազար. 9.7%-ով պակաս անցյալ տարվա համեմատ: Ավելի հաճախ Իսպանիա սկսել են զբոսաշրջիկներ ժամանել եվրոպական երկրներից: