Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Գյումրի: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այցելելու է նաեւ նորակառույց «Մուշ-2» թաղամաս՝ ծանոթանալու «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից իրականացված աշխատանքներին:

Թաղամաս կատարած իր վերջին այցելության ընթացքում նախագահը խիստ քննադատության էր ենթարկել ընկերությանը՝ աշխատանքները թերի կատարելու համար: