Եվրոպական հրեական կազմակերպությունը հումորի օգնությամբ որոշել է պայքարել Ֆրանսիայում աճող հակասեմականության դեմ՝ թողարկելով «հակասեմականության դեմ դեղահաբերի» խմբաքանակ:

Ակտիվիստների խոսքով՝ այսպիսով նրանք իրենց բողոքն են արտահայտում երկրում հակասեմական տրամադրությունների դեմ, հաղորդում է International Business Times-ը:

«Անտիսեմիտոքս» (Antisemithox) դեղերի տուփի վրա պատկերված է սպիտակ խալաթով եւ լսափողակով բժիշկ: Տուփի մեջ 3 կոնֆետ է, մի քանի հակաթունավորիչ սպեղանի, ինչպես նաեւ օրենքի մի հատված, որտեղ նշված է հակասեմական հայացքների հրապարակային արտահայտման դեպքում պատժամիջոցների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: