Սոցիոլոգների նոր հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ ամերիկացիները չեն ամուսնանում պոռնոյի հանդեպ սիրո պատճառով:

Գիտնականները պարզել են, որ ամերիկացի տղամարդիկ նախընտրում են վիրտուալ հաճույքը, քան իրական հարաբերությունները:

Հարցմանը մասնակցել են 18-25 տարեկան 1500 երիտասարդներ: Սոցիոլոգները ուղիղ կապ են տեսել միայնակ մնալու, ընտանիք չստեղծելու եւ էրոտիկ կայքեր այցելությունների հաճախականության միջեւ:

«Մենք փորձել ենք հասկանալ, թե հատկապես ինչն է որոշում ամուսնանալու հավանականությունը եւ որքան կարեւոր դեր է խաղում այդտեղ պոռնոգրաֆիան»,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Մայքլ Մալքոլմը, հաղորդում է LifeNews-ը:

Արդյունքում պարզվել է, որ այն տղամարդիկ, որոնք իրենց ազատ ժամանակ ծախսել են էրոտիկ կայքեր այցելելով, մեծամասնությամբ ամուսնացած չեն եղել: