Իտալացի գործարար Մարչելլո Դի Ֆինիցիոն, որը դեկտեմբերի 21-ին բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթին, ավարտել է իր ակցիան եւ իջել գմբեթի վրայից:

Տղամարդը, որը հանդես է գալիս Իտալիայի կառավարության տնտեսական քաղաքականության դեմ եւ պահանջում վարչապետ Մատեո Ռենցիի հրաժարականը, գմբեթից իջել է դեկտեմբերի 23-ի գիշերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «La Repubblica»-ն:

Այսպիսով, Դի Ֆինիցիոյի հերթական ակցիան, որն արդեն 5-րդ անգամ է վերջին մի քանի տարիներին բարձրանում Սուրբ Պետրոսի գմբեթի վրա, այնտեղ մնացել է 48 ժամ:

Նա բողոքում է մասնավորապես Իտալիայում «Բոլկեստեյնի եվրոպական  դիրեկտիվի» կիրառման դեմ, որը վերաբերում է ծովափերին առեւտրային  գործունեության լիցենզավորմանը: