Հայտնի իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն հարկերը չճարելու պատճառով բանտից խուսափելու համար Կատալոնիայի դատախազության հետ համաձայնություն է կնքել: Այդ մասին հաղորդել է EFE տեղեկատվական գործակալությունը:

2014թ. գարնանը Կատալոնիայի հարկաբյուջետային մարմինները Կաբալյեին մեղադրել են 508,5 հազար եվրոյի չափով հարկեր չվճարելու մեջ:

Բարսելոնայում բնակվող երգչուհին իր հաշվին փոխանցված հոնորարները հաշվանցել է Անդորրայի իր բանկային հաշվին, ինչը նրան թույլ է տվել չվճարել Կատալոնիայում հաստատված հարկերը: Սակայն Իսպանիայի ինքնավար շրջանում այդ փորձառությունը գնահատվել է՝ որպես խարդախությունը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Սակայն այժմ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, Կաբալյեն 6 ամսվա պայմանական ազատազրկման կդատապարտվի (Իսպանիայում,  երկու տարուց պակաս բոլոր ժամկետները պայմանական են) եւ 240 հազար եվրոյի չափով տուգանք կվճարի: