Ուելսում Ծննդյան տոնի գիշերվա ավանդական պատարագը կարող է վտանգվել՝ բարերում թափառող հարբեցողների պատճառով: Ըստ The Guardian-ի, վերջերս անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ մի քանի եկեղեցական ծխեր իսկապես անհանգստացած են փաբերի այցելուների պատճառով:
Gazeta-ի փոխանցմամբ, որոշ եկեղեցականներ տեղեկացրել են, որ ստիպված են եղել երեք անգամ ոստիկանների կանչել, երբ հարբած տղամարդը քարեր է նետել հավատացյալների ուղղությամբ, իսկ 2006 թվականին Յորքում պատարագը տապալել է մերկ հարբեցողը:
«Մենք քաղաքի գլխավոր փողոցում ենք գտնվում, եւ մարդիկ հենց փաբից գալիս են այստեղ: Դա կարող է դժվարացնել պատարագի մատուցումը»,- հայտարարել է Յորքի Սուրբ Գեորգի եկեղեցու հոգեւորական Ալան Շերիդանը:


























