Իտալական կրկեսի աշխատակիցները չաու-չաու ցեղատեսակի երկու շների որպես պանդա է ներկայացրել: «Մեսաջերո» պարբերականի փոխանցմամբ, «Օրփեոս» շրջիկ կրկեսը, որը ներկայացումներով է հանդես եկել Բրեշիա քաղաքից ոչ հեռու, բռնվել է նրանում, որ խաբել է հանդիսատեսին՝ ներկված շներին ներկայացնելով որպես հազվագյուտ չինական կենդանիների: Ընդ որում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «պանդաների» հետ լուսանկարի համար նրանք ավելի շատ գումար են պահանջել, քան կրկեսի ցանկացած այլ կենդանու հետ:
Խաբեությունը պատահաբար բացահայտել են տեղի կենդանիների պաշտպանները: Նրանք շատ են զարմացել, երբ ներկայացման ժամանակ պանդաների փոխարեն չաու-չաու ցեղատեսակի երկու շուն են հայտնաբերել: Շների հետ նման վերաբերմունքը զայրացրել է նրանց: Կենդանիների պաշտպանները հայտարարել են, որ «չի կարելի հանուն շահույթի այդպես ծաղրել կենդանիներին»: Նրանք կապ են հաստատել իրավախահների հետ, եւ շուտով «պանդաներին» առգրավել են:
Կրկեսի ղեկավարությանը մեղադրել են ոչ միայն խաբեության, այլեւ կեղծ փաստաթղթեր ունենալու մեջ: Հունգարիայից բերված շները կեղծ անձնագիր են ունեցել: Կրկեսի տնօրենը հերքում է մեղադրանքները՝ նշելով, որ, իբր, երբեք ոչ ոք շներին որպես պանդա չի ներկայացրել:




























