Հնդկաստանում «մահացած» պապիկ Դիպակ Սինգհը վերակենդանացել է հուղարկավորության խարույկի վրա հատնվելուց վայրկյաններ առաջ, գրում է The Daily Mail-ը: Ինչպես հաղորդում է թերթը, 72-ամյա հնդիկը ուշքի է եկել դիակիզման արարողությունը սկսվելուց վայրկյաններ առաջ:

Սինգհը ուշագնաց  էր եղել Ռաջիստան նահանգի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բհիլվարա քաղաքի իր տանը` բարեկամների աչքի առաջ: Տեղի բժիշկի կողմից մահվան փաստը հաստատելուց հետո հարազատներն սկսել են պատրաստել հուղարկավորության խարույկն ու երգել ավանդական երգեցողություն, հայտնում է Gazeta-ն:

«Հույս ունեմ, որ նրանք կսպասեն, մինչեւ ես մեռնեմ, եւ նոր միայն կրկին կփորձն ինձ այրել», - ասել է Սինգհը: