Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը մտադիր է երկրի առնվազն 30 շրջաններում կրճատել տաքսիների քանակը։
Որոշումն ընդունվել է՝ պայմանավորված շուկայում տրանսպորտային ծառայության այս տեսակի ավելցուկային առաջարկով:
2002թ. տաքսի վարելու թույլտվություն ստանալու պարզեցված ընթացակարգը վերջին տարիներին հանգեցրել տաքսիների թվի զգալի աճին։ Իսկ դա իր հերթին դարձել է վարորդների աշխատավարձերի կրճատման և վթարների ավելացման պատճառ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Կառավարությունը չափորոշիչներ է մշակում, որոնք կօգնեն սահմանել, թե որ շրջաններում է անհրաժեշտ սահմանափակել տաքսիների գործունեությունը: Գլխավոր չափանիշներից են բնակչության թվաքանակը, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների եւ միջադեպերի թիվը: Առավել «առանձնացող» շրջաններում կկճրատեն տաքսիների թիվը:
Սպասվում է, որ նոր կանոնները կսկսեն գործել արդեն հաջորդ տարվա դեկտեմբերից: Երկրի մայրաքաղաքը, որտեղ տրանսպորտի այդ տեսակի նկատմամբ պահանջարկը առավել բարձր է, ցուցակում չի ներառվի:



























