Ճապոնական Takata ընկերության նախագահ Սթեֆան Սթոքերը հրաժարական է տվել ավտոմեքենաներում անվտանգության բարձիկների թերությունների հետ կապված սկանդալի պատճառով: Այդ մասին ասվում է  կորպորացիայի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Նոր նախագահ կդառնա Սիգեհիսա Տակադան՝ ընկերության հիմնադրի թոռը, իսկ Սթոկերը կտեղափոխվի տնօրենների խորհուրդ: Բացի այդ, Տակատայի հայտարարության մեջ ասվում է, որ առաջիկա 4 ամիսների ընթացքում նախագահի աշխատավարձը 50%-ով կկրճատվի:

«Տակատա» ապրանքանիշի անվտանգության բարձիկներով հագեցած ավտոմեքենաների հետկանչը սկսվել է այդ տարվա ապրիլից: Ներկայումս այդ թերության պաճառով Toyota Motor Corp., Nissan Motor Co.,General Motors ընկերությունները ամբողջ աշխարհից ավելի քան 24 մլն մեքենա են հետ կանչել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը»:

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի դատարանում սպառողների կողմից համատեղ հայտ է ներկայացվել: Ընկերությունը մեղադրվում է բարձիկների հետ կապված միջադեպերը թաքցնելու մեջ: Վերջին տվյալներով՝ դրանք դարձել առնվազն 5 մարդու մահվան, ավելի քան 40-ը տուժել են: