2015թ. Աբխազական երկաթուղու հարցում Թուրքիայի եւ Հայաստանի շահերը կարող են համընկնել: Այդ մասին լրագրողներին հայտարարեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը:

Երկաթուղու գործարկման կատալիզատորը կարող է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին լինել, որը պետք է ավարտվի 2015թ.: Աղաջանյանը հավելեց, որ դրանից հետո երկու երթուղիների կապելու անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի թուրքական ապրանքները կանգ չառնեն Վրաստանի կես ճանապարհին եւ շարունակեն ընթացքը դեպքի Ռուսաստան: 

«Արդեն այսօր վրաց-թուրքական սահմանին ավելի քան 10 կմ-անոց խցանում է՝ դեպի Ռուսաստան ուղեւորվող թուրքական բեռնատարների հերթ: Հասկանալի պատճառներով հիմնականում փոխադրում են գյուղատնտեսական արտադրանք. արեւմտյան պարենի նկատմամբ պատժամիջոցներից հետո ռուսական շուկան լրացնելու համար: Իսկ 80 միլինանոց Թուրքիան բավարար արտադրություն ունի», - նշեց Աղաջանյանը;

Բնականաբար, թուրքական ընկերությունները կցանկանան իրենց ապրանքները փոխադրել ամենաէժան տարբերակով: Իսկ զանգվածային փոխադրումների դեպքում դա երկաթուղին է, հավելեց Աղաջանյանը: