Ամերիկյան Ռոքֆորդ քաղաքում (Իլինոյս նահանգ) 110 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց տղամարդը՝ Քոնրադ Ջոնսոնը: Այդ մասին հայտնել է տեղական Rockford Register Star թերթը:
Շվեդիայում ծնված մասնագիտությամբ ատաղձագործ Ջոնսոնը կյանքի մեծ մասն ապրել է Ռոքֆորդում: Իր ծննդյան 109-րդ տարեդարձին նա թերթի թղթակցին հայտնել էր, որ արդեն մոռացել է վերջին անգամ ինքնազգացողությունը երբ է վատացել:
«Ես ինձ հիանալի եմ զգում, ես արդեն վաղուց, շատ վաղուց չեմ հիվանդացել», - ասել է նա: Մի քանի ամիս անց Ջոնսոնը ինսուլտ է տարել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:



























