Բրունեյի մայրաքաղաք Բանդար-Սերի-Բեգավանում ոստիկանությունը արգելել է շենքերը զարդարել սուրբծննդյան խորհրդանիշներով, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝  վկայակոչելով սուլթանության BruDirect լրատվական պորտալին:

Ռեստորաններն ու Քրիստոսի ծնունդը տոնական դեկորով պատվող այլ հասարակական հաստատություններին նախազգուշացում է արվել: Ներքին եւ արտաքին հարդարման անտեղի առարկաները ոչնչացվել են, քաղաքացիներին հիշեցվել է կրկնվող խախտումների դեպքում քրեական պատասխանատվության մասին:

«Կրոնական ոստիկանության ներկայացուցիչները բանավոր կերպով ռեստորանների ղեկավարությունների նախազգուշացրել են, որ սուրբծննդյան զարդարանքները հակասում են իսլամի օրենքներին», հաղորդել է հաստատություններից մեկի աշխատակիցը, հայտնում է Lenta-ն: