Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում 24-ամյա դայակը գողացել է երկու տարեկան փոքրիկի սուրբծննդյան նվերը եւ վերադարձրել խանութին, որ վերցնի փողը:
Շոն Էշելմանը տնից գողացել է Միկի-Մաուսի պատկերով սեղան եւ աթոռ, որոնք թաքցրած են եղել տոնածառի տակ: Նա տանտիրուհու ննջասենյակից գտել է գնման կտրոնը եւ այն տարել հարեւան խանութ, որի դիմաց ստացել է 30 դոլար: Գողը կալանավորվել է, այս գործով նախնական լսումները կլինեն դեկտեմբերի 31-ին:



























