Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին գլխավորել է «ժամանակակից արվեստում ազդեցիկ մարդկանց» ամենամյա վարկանիշը՝ ըստ «Արտգիդ» պորտալի:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, երկրորդ տեղը զբաղեցրել է արվեստի քննադատ Եկատերինա Դեգոտը, ով այս տարի նշանակվել է Քյոլնում գտնվող աշխարհի արվեստների ակադեմիայի գեղարվեստական տնօրեն: Երրորդ տեղում «Արվեստի թանգարան» մուլտիմեդիայի տնօրեն Օլգա Սվիբլովան է:
Ընդհանուր առմամբ ցանկում կա 50 անուն:




























