Հավայան կղզիներում ձնաբքի մասին նախազգուշացումը դեռ ուժի մեջ է:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, լեռնային շրջաններում ձյան ծածկույթը կարող է հասնել 20 սմ-ի: Բացի այդ, նրանք չեն բացառում ամպրոպի հավանականությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մասնագետների խոսքով՝ վերջին 30 տարվա ընթացքում սա երկրորդ նման դեպքն է: Վերջին անգամ Սուրբծննդյան տոներին Հավայան կղզիներում ձյուն է եկել 2008-ին:



























