Կանադայում հայտնի «49-ից 6-ը» սուրբծննդյան խաղարկությանը անհայտ անձը շահել է 1 մլն կանադական դոլար (համարժեք է 860 հազար ԱՄՆ դոլարին): Այս մասին հայտնել են Atlantic Lottery ընկերակցության ներկայացուցիչները:

Հաղթողի անունը հայտնի չէ: Վիաճակախաղի ներկայացուցչի խոսքով՝ միայն հաստատվել է, որ երջանիկ տոմսը գնվել է Նոր Շոտլանդիա նահանգի Քեյփ-Բրենթոն շրջանում, հայտնում է Lenta-ն:

Atlantic Lottery-ն Կանադայում խաղարկություններ է անցկացնում 1976թ.-ից: Այդ ամբողջ ընթացքում շահուների ընդհանուր գումարը գերազանցել է 5 մլրդ կանադական դոլարը: