RM Auctions ամերիկյան աճուրդային տունը հունվարի կեսին Արիզոնա նահանգում վաճառքի կհանի 1984թ. արտադրության Ferrari 288 GTO-ն: Միջոցառման կազմակերպիչները ծրագրում են այն վաճառել 2 մլն եվրոյով, հաղորդում է Autoblog իտալական պարբերականը:
Մեքենան, որի վազքը կազմում է գրեթե 11 հազար կմ, եղել է ավտոմեքենաների կոլեկցիոներ Յոշիխո Մացուդայի սեփականությունը: Այն ռալիի «В» խմբում մոդելի կատարելագործման նպատակով թողարկված 372 սուպերմեքենաներից մեկն էր (պահանջվում էր թողարկել 200 «քաղաքացիական» մեքենաներ):
Ferrari 288 GTO-ն այդպես էլ չմասնակցեց մրցությանը՝ մեծ քանակությամբ պատահարների պատճառով: 1986թ. ֆին օդաչու Թոյվոնենը եւ նրա ղեկապետ Սերջիո Կրեստոն զոհվել էին Կորսիկայի Ռալիում, որից հետո FIA-ն «В» խումբը փակելու որոշում էր ընդունել, հայտնում է Motor-ը:






























