Իտալական Գենուա քաղաքի Քրիստափոր Կոլումբոսի անվան օդանավակայանում թռիչքից վախեցող կենդանիների սթրեսային պահերը հաղթահարող հատուկ թերապիա կանցկացնեն:
Այժմ օդանավակայանի աշխատակիցները կողջունեն ճանապարհորդներին իրենց լաբրադորների, ավտրալական հովվաշների հետ միասին:
Նախագիծը կտեւի երեք ամիս: «Մենք կուսումնասիրենք ուղեւորների արձագանքը, այնուհետեւ կորոշենք՝ արժե, արդյոք, շարունակել», հայտնում է «Ռոսբալտը»:
Նախագծի սկզբում կենդանիների հետ հանդիպումը տեղի կունենա շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի եւ կիրակի օրերին:
Աերաֆոբիան տարածված է նաեւ մարդկանց շրջանում. Ուղեւորների մոտ 40%-ը՝ մեծ մասամբ կանայք, վախենում են թռիչքից: Նշենք, որ ամերիկյան օդանավակայանում կենդանիների թերապիան բավականին տարածված երեւույթ է:




























