Ֆլորիդայում սպանիել Ռալֆը փրկել է իր 15-ամյա տիրուհու՝ Լի Ռիդերի կյանքը, հաղորդում է ABC News-ը:
15-ամյա Ռիդերը իր շան հետ զբոսնելիս է եղել տնից ոչ հեռու, երբ հանկարծակի հայտնվել է սեւ արջը եւ հարձակվել աղջկա վրա: Աղջիկն ընկել է գետնին եւ փորձել մեռած ձեւանալ:
«Դպրոցում մեզ սովորեցրել են մեռած ձեւանալ, որն էլ ես փորձեցի անել: Դա աշխատեց: Արջը դադարեց կծել ինձ, երբ ես դադարեցի ճչալ»,-պատմել է դեռահասը:
Այդ պահին շունն սկսել է բարձր ձայնով հաչալ արջի վրա, որի արդյունքում գազանը վախեցել է ու փախել:




























