Գերմանական Audi կոնցեռնը հայտարարել է 2018 թվականին երկու սերիական էլեկտրամոբիլ շուկա դուրս բերելու մտադրության մասին: Խոսքը սպորտքարի եւ սպորտային ամենագնացի մասին է:

Կոնցեռնը նախատեսում է պայքարել ամերիկյան Tesla ընկերության հետ ընթացքի մեծ պաշարով էլեկտրամոբիլների շուկայի համար: «Մինչեւ 2018 թվականը մենք ուզում ենք երկու սերիական էլեկտրամոբիլ շուկա դուրս բերել: Խոսքը սպորտքարի եւ սպորտային ամենագնացի մասին է»,-հայտարարել է Audi-ի ղեկավար Պուփերթ Շտադլերը:

Նրա խոսքով՝ հոսանքով աշխատող մեքենան կունենա ավելի քան 500 կմ վազքի պաշար: