Հուլիսի 12-ին ճանապարհային ոստիկանությունը իրականացնելու է ավտոմոբիլների համարանիշների հերթական աճուդը։ Ամենաէժան համարանիշի մեկնարկային գինն է 120 հազ. դրամ (մոտ 320 դոլար), իսկ նվազագույն հավելման չափը (քայլը)՝ 12 հազ. դրամ։ Ամենաթանկ համարանիշները սկսում են 1,2 մլն դրամից (մոտ 3200 դոլար), իսկ նվազագույն հավելման չափը 120 հազ. դրամ է։

Աճուրդին դրվող ամենաթանկ համարանիշներն են՝ 02 ՈL 002, 22 LՈ 222, 40 SP 004, 60 PU 006, 90 PՈ 009, 99 ՈL 999: