Forbes-ի վարկածով տարվա կին է դարձել կրասնոյարսկցի 73-ամյա թերապեւտ Ալեւտինա Խորինյակը: 2014 թ. նա դատարանի միջոցով հասել էր իր անմեղության ճանաչմանը՝ քաղցկեղից մահացող հիվանդին բաղադրատոմսով ուժեղ ազդեցություն ունեցող դեղերի ապօրինի շրջանառության վերաբերյալ գործում: Forbes-ը հրապարակել է կանանց ամենամյա վարկանիշը, որոնք այս կամ այն կերպ ազդել են իրադարձությունների ընթացքի վրա:
Երկրոդ հորիզոնականում է Սթենֆորդի համալսարանի իրանցի պրոֆեսոր Մարիամ Միրզախանին, որն աշխարհում առաջին կինն է, որը ստացել է Ֆիլդովի պատվավոր մրցանակը՝ մաթեմատիկայի գծով:
Երրորդ հորիզոնականում է Հարավային Կորեայի առաջին կին նախագահ, 52-ամյա Պակ Կին Հեն: Նշվում է, որ նա կարողացել է իր վրա վերցնել պատասխանատվությունը եւ ներողություն խնդրել համաքաղաքացիներից՝ «Սեւոլ» լաստանավի խորտակման համար, ինչպես նաեւ անձամբ մասնակցել է վթարի պատճառների հետքննությանը, որը խլել էր 300 մարդու կյանք, հայտնում է «Ռոսբալտը»:
Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ փաստաբան Ամալ Ալամուդինը, որն ամուսանցել է դերասան Ջորջ Քլունիի հետ, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը եւ Պակիստանի 17-ամյա իրավապաշտպանուհի Մալալա Յուսուֆզայը:




























