Գերմանացի ավտոարտադրող Audi-ն մոտակա 5 տարիների համար մեծացրել է ներդրումների ծավալը. եթե նախկինում ընկերության զարգացմանն ուղղվում էր 22 մլրդ դոլար, ապա այժմ այդ նպատակով կառանձնացվի բմինչեւ 24 մլր դոլար: Ղեկավարության կարծիքով, «լրացուցիչ զույգ միլարդը» կբավարարի BMW-ին շրջանցելու համար:

Bloomberg գործակալության փոխանցմամբ ներդրումների մեծ մասը՝ մոտ 70%-ը կուղղվի մոդելային շարքի ընդլայնմանը՝ սկզբունքորեն նոր ավտոմեքենաների եւ նոր տեխնոլոգիաների ներդրման հաշվին:

Նաեւ բավականին մեծ դրամական միջոցներ կներդրվեն Գերմանիայի երկու գործարանների արդիականացմանը, եւս մեկը՝ Մեքսիկայի, որտեղ 2016թ. մեկնարկում է Audi Q5-ի արտադրությունը: