Երեւակայական մարզումները կարող են փոխարինել մարզասրահ այցելություններին: Նման եզրահանգման են եկել ամերիկյան Օհայոյի համալսարանի գիտնականները:

Ըստ Informing.ru-ի, նրանց անցկացրած հետազոտությանը մասնակցել է մարդկանց երկու խումբ: Առաջին խումբն իսկապես սպորտով է զբաղվել: Երկրորդը նույնն է արել, բայց՝ երեւակայության մեջ. նրանք նստել են եւ պատկերացրել, թե ինչպես են ծանրաձող բարձրացնում: Արդյունքները տպավորիչ են եղել. նրանց մկաններն իսկապես մարզված տեսք են ունեցել:

Հետազոտողներն ընդգծում են, որ երեւակայական մարզումներն ազդել են այն հատվածների վրա, որտեղով անցնում են նյարդա-մկանային իմպուլսները: Նման պրակտիկան կարող է կիրառվել այն հիվանդների բուժման դեպքում, որոնք մկանային ատրոֆիա ունեն: