Մարիանյան իջվածքի ուսումնասիրման ժամանակ գիտնականները դրա հատակին նոր տեսակի, պաշտպանական յուրատեսակ մեխանիզմներ ունեցող ձուկ են հայտնաբերել, որը կարող է օգնել նոր դեղամիջոցների ստեղծմանը, հաղորդում է km.ru-ն:

Աշխատանքներն իրականացվել են Schmidt Ocean Institute կազմակեպրությանը պատկանող Falkor նավի վրա: Նախկինում անհայտ այդ ձկանը լուսանկարել են 8 կմ խորության վրա, ստորերկրյա ապարատով:

Գիտնականների խոսքով՝ ձուկը անսովոր կառուցվածք ունի, եւ հնարավոր է, լիպարիս անունով ձկան տեսակ է: Դրանք մինչ օրս հայտնի միակ ձկնատեսակն են, որոնք կարողանում են ապրել այդքան խորության վրա: Գիտնականների հաշվարկով, այդ կենդանիների օրգանիզմը կարող է դիմանալ մինչեւ 8200 մետր ծանրությանը: