Ferrari ընկերությունը կազմել է ամենաթանկ հնաոճ մեքենաների ցուցակը, որոնք վաճառվել են 2014թ. կազմակերպված աճուրդների ժամանակ: Անցած տարվա 10 ամենաթանկ դասական մեքենաներից 9-ը Ferrari մակնիշի մեքենաներ են: Վարկանիշը գլխավորել է 1962թ. արտադրության 250 GTO Berlinetta սպորտային մեքենան: Օգոստոսին մեքենան վաճառվել է 38 մլն 115 հազար դոլարով:

9 Ferrari մակնիշի մեքենաներից բացի թե ինչ մակնիշի մեքենա է ընդգրկվել, լավագույն տասնյակի մեջ, մամուլի ծառայությունում չեն հստակեցրել: Best Selling Cars կայքի տվյալներով՝ խոսքը Ford GT40 Prototype-ի մասին է:

Սակայն Ferrari ընկերությունը ինչ-ինչ պատճառներով հաշվի չի առել նաեւ 1965թ. արտադրության 275 GTB Competizione Clienti սպորտային մեքենաները (Rick Cole աճուրդում վաճառվել է 12 մլն դոլարով) եւ 1956թ. արտադրության 250 GT Berlinetta Competizione-ը (RM աճուրդում վաճառվել է 8,120 մլն դոլարով):