Գերմանական Porsche կոնցեռնը, որը վերջերս թողարկել էր գերթանկարժեք Spyder մեքենաների սահմանափակ թվաքանակը, հետ է կանչում 205 մեքենաներ, որոնց շասսիներում անսարքություններ են հայտնաբերել: Մասնագետները պնդում են, որ անսարքությունների վերացման համար երկու օր կպահանջվի:
Նշենք, որ այդ թանկարժեք մեքենաները ավելի վաղ եւս ետ էին կանչվել, երբ 46 մեքենաներում անսարքություններ էին գտել:
Porsche 918 Spyder-ը ամենահզոր հիբրիդային մարզական մեքենաներից է, նրա արժեքը սկսվում է 645 հազար եվրոյից:




























