«Երեւանի շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ն հունվարի 2-ից, ժամը 09:00-ից մինչեւ հունվարի 3-ը, ժամը 09:00-ն 782 կանչ է սպասարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Շտապօգնության աշխատակիցների սպասարկած 782 կանչերից 113-ի դեպքում եղել է հոսպիտալացում: Թագուհի Ստեփանյանն ասաց, որ կանչերը հիմնականում կապված են սիրտ-անոթային հիվանդությունների, սուր-շնչառական վարակների հետ, թունավորումներ չեն եղել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի ժամը 09:00-ից մինչեւ հունվարի 1-ը, ժամը 09:00-ն շտապօգնությունում 761 կանչ է արձանագրվել: Իսկ հունվարի 1-ի ժամը 09:00-ից մինչեւ հունվարի 2-ը, ժամը 09:00-ն 753 կանչ է սպասարկվել:
Նշենք, որ «Երեւանի շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ն ունի 36 բրիգադ, տոնական օրերին աշխատում է ամբողջ կազմով:



























