Չեխական Skoda ավտոարտադրողը բոլորովին նոր մոդելի քրոսովեր է թողարկելու: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, նորույթը Skoda-ի SUV շարքի ամենաերիտասարդ ներկայացուցիչն է լինելու եւ թողարկվելու է 2017 թվականի վերջին: Դրա մասին քիչ բան է հայտնի:

Նոր մոդելը մրցակցելու է Fiat 500X-ի, Renault Captur-ի, Nissan Juke-ի եւ Jeep Renegade-ի հետ: Արդյունքում, 2018 թվականին, հաշվի առնելով արդեն գոյություն ունեցող Skoda Yeti-ն, չեխական ընկերությունը SUV դասի արդեն երեք մոդել կներկայացնի: Մինչ այդ, չեխական ընկերությունը 2016 թվականին կներկայացնի նաեւ յոթ տեղանոց մեծ ամենագնացը:

A Plus SUV անվանումով հայտնի քրոսովերը ստեղծվելու է Volkswagen-ի համանման մոդելի հիման վրա: Այդ մասին գերմանացիները տեղեկացրեցին 2013 թվականին, CrossBlue կոնցեպտի օգնությամբ: