Գերթեթեւ Atom սպորտային մեքենայով հայտնի բրիտանական Ariel Motor Company ավտոմոբիլային ընկերությունը ներկայացրել է իր առաջին ամենագնացը:
Motor-ի փոխանցմամբ, Nomad մոդելի հրապարակային դեբյուտը կայացել է Բիրմինգեմի Autosport International Show ցուցահանդեսի ժամանակ: Նորույթի երկարությունը 3215 մմ է, լայնությունը՝ 1850 մմ, բարձրությունը՝ 1425 մմ, իսկ անվային բազայի չափը 2348 մմ է: Ամենագնացը կշռում է 670 կգ:
Մեքենան 3.4 վայրկյանում զարգացնում է մինչեւ 94 կմ/ժ արագություն, առավելագույն արագությունը կազմում է ժամում 200 կմ:




























