Թուրք-վրացական սահմանին, Սարպի անցակետից 2 կմ հեռավորության վրա, Թուրքիայի տարածքում նոր առեւտրային կենտրոն է բացվել «Ստամբուլյան շուկան»: Այդտեղ նաեւ Վրաստանի քաղաքացիներ են աշխատում:

«Ստամբուլյան շուկայում» Վրաստանի քաղաքացիների համար լրացուցիչ զեղչեր են նախատեսված: Այնտեղ կարելի է գնել առաջատար համաշխարհային բրենդների ապրանքները՝ արտոնյալ գներով, առանց ԱԱՀ-ի:

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել է Աջարիայի ղեկավար Լեւան Վարշալոմիձեն: Նրա խոսքով, 2011թ. նման կենտրոն է բացվելու նաեւ Աջարիայում: Վարշալոմիձեն Կենտրոնի բացումը գնահատել է որպես կարեւոր քայլ երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման ճանապարհին: