Շանհայում ապրիլին կայանալիք ավտոսրահի կազմակերպիչները նախատեսում են արգելել ընկերություններին մոդել աղջիկների վարձել՝ մեքենաների մոտ ստենդներում աշխատանքի համար, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան իրենց «ուշադրությունը կենտրոնացնել» նորույթների վրա:
Չինաստանի Միջազգային առեւտրի զարգացմանն աջակցող կոմիտեի Շանհայի մասնաճյուղի ներկայացուցիչը, որը նաեւ ավտոսրահի կազմակերպիչներից մեկն է, South China Morning Post թերթին հայտնել է, որ ներկայումս քննարկվում է այդ հարցը:
Ավտոմոբիլային արդյունաբերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ավտոսրահի կազմակերպիչները գտնվում են իշխանությունների ճնշման տակ, որոնք պնդում են արգելքի վրա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Շանհայի միջազգային ավտոսրահը տեղի կունենա 2015-ի ապրիլի 22-29-ին: Այն տեղի է ունենում բոլոր կենթ թվականներին, իսկ զույգ թվականներին կազմակերպվում է Պեկինի ավտոսրահը:
2015-ին ավտոսրահում կլինի 17 տաղավար, իսկ ընդհանուր մակերեսը կանցնի 280 հազար քմ-ից: Ամեն տարի Շանհայի ավտոսրահ է այցելում մոտ 800 հազար մարդ:




























