Jaguar Land Rover ավտոարտադրողը նոր ավտոմեքենայի արտադրության համար Մեծ Բրիտանիայում 1300 աշխատատեղ կստեղծի, հաղորդում է The Guargian-ը:

Նոր աշխատատեղերը կստեղծվեն բրիտանական Սոլիհալ քաղաքում, որտեղ եւ կսկսվի նոր Jaguar ամենագնացի արտադրությունը:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այս քայլը վկայում է այն մասին, որ ընկերությունը «նվիրված է Մեծ Բրիտանիային եւ բարձր տեխնոլոգիական արտադրության վրա հիմնված տնտեսությանը», - հայտնում է Gazeta-ն: