Գերմանական արտադրող Porsche-ը Դեթրոյթի Հյուսիսամերիկյան ավտոսրահում ներկայացրել է Cayenne Turbo S 2015 մոդելը:

Cayenne Turbo S-ն ունի 4,8 լիտրանոց V8 շարժիչ, որը զարգացնում է 570 ձիաուժ՝ նախկին  570 –ի փոխարեն: Ըստ արտադրողի՝ Cayenne Turbo S-ը 100 արագություն է հավաքում 4,1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 284 կմ/ժ է, փոխանցում է Automotobike.ru-ն:

Porsche Cayenne Turbo S 2015-ն ունի ութաստիճան փոխանցման տուփ, ակտիվ շասսի: Նորույթն ունի նաեւ սպորտային կերամիկական արգելակներ, որոնք Cayenne-ի «սովորական» տարբերակների համար հասանելի են մինչեւ կես միլիոն ռուբլով:

Porsche Cayenne Turbo S 2015-ի սրահը կաշեպատ է՝ մետաղական ներդիրներով:

Նոր քրոսովերը վաճառքի կդրվի արդեն 2015թ. ամռանը: Գերմանիայում դրա գինը սկսում է 167,000 եվրոյից, բայց հստակ գին ռուսական ավտոշուկայի համար չկա: