Այսօր՝ հունվարի 16-ին, Հայաստանում, իր աշխատանքները սկսեց ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովը, որին մասնակցում են ՀՅԴ կազմակերպական բոլոր շրջանների ներկայացուցիչները, ինչպես եւ հրավիրյալ ընկերներ:

ՀՅԴ մամուլի դիվանից հայտնում են, որ կուսակցության բարձրագույն ժողովի օրակարգն ընդգրկում է Հայաստանի ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, ազգային ու պետական  առումներով հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ  համաշխարհային  խնդիրներ: Կքննարկվեն  նաեւ այլ հարցեր: Ժողովի արդյունքների մասին կհայտարարվի վերջինիս ավարտից հետո: