Քնի քրոնիկ անբավարարությունը երիտասարդների եւ դեռահասների շրջանում կարող է նրանց ալկոհոլի հանդեպ հակվածության հանգեցնել եւ բերել ալկոհոլիզմի կամ թմրամոլության արդեն հասուն տարիքում: Այս մասին նշվում է Alcoholism: Clinical & Experimental Research ամսագրում հրապարակված հոդվածում:
«Համապետական մակարդակով անցկացված հարցումները ցույց են տալիս, որ երեխաների դպրոցական տարիքի երեխաների մոտ 27 տոկոսը եւ դեռահասների 45 տոկոսը նորմալ չեն քնում»,-ասել է Այդահոյի համալսարանի գիտաշխատող Մարիա Վոնգը:
Վոնգը եւ նրա գործընկերները շատ տագնապեցնող կապ են բացահայտել դեռահաս տարիքում ալկոհոլիզմի հակում ունենալու եւ քնի խանգարման միջեւ՝ շուրջ 20 տարի հետեւելով ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում բնակվող ավելի քան 6 հազար պատանիների ու աղջիկների: Այդ երիտասարդները մասնակցել են մասշտաբային նախագծի, որը ԱՄՆ կառավարությունն իրականացնում է 1994 թվականից:


























