Դաղստանում հերթական պայթյունն է եղել: Առավոտյան պայթեցվել է զրահագնացքը, որը բաղկացած էր լոկոմոտիվից եւ երկու պլատֆորմից: Գնացքը նախատեսված էր երկաթուղու վրա պայթուցիկ սարքեր հայտնաբերելու համար:

Ինչպես նշել են իրավապահ մարմիններում, պայթուցիկ սարքը գործարկվել է Հյուսիսկովկասյան երկաթուղու Տարկի-Մանաս հատվածում՝ ժամը 04-55-ին: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Միջադեպի հետեւանքով կանգնեցվել են Բաքու-Մոսկվա գնացքը, երկու բեռնատար շարժակազմ եւ նրանց ուղեկցող զրահագնացքները: