Արմավիրում ջրահեղձ է եղել եւ մահացել 20-ամյա մի երիտասարդ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմավիրի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում մարզի Ջանֆիդա գյուղի լճում ջրահեղձվել է Արմավիր գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Գարուշ Յալվրյանը:
Տեղի ուժերով Գ. Յալվրյանը դուրս է բերվել լճից ու տեղափոխվել Արմավիր քաղաքի հիվանդանոց, որտեղ էլ ժամը 20.20-ի սահմաններում մահացել է:




























