Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ուրախ կլինի, եթե իրեն պատկանող «ԱԼՄ» հեռուստաալիքը փակեն։ Այս մասին նա խորհրդանշական կերպով հայտարարեց հուլիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես ուրախ կլինեմ, եթե իմ ալիքը փակեն, քանի որ իրական հաճույք է տուժել ժողովրդիդ ծառայելու համար»,- հայտարարեց քաղաքական գործիչը։ Սակայն, ինչպես հավաստիացրեց Կարապետյանը, այդ հաճույքն իրեն չեն պարգեւի։
Նշենք, որ հեռուստաընկերություններին եթեր տրամադրելու վերաբերյալ արտոնագրեր շնորհելու մրցույթը կանցկացվի ընթացիկ տարվա հուլիսի 20-ին։ Նախատեսվում են 18 հաղթողներ։ Ալիքների կեսը կհեռարձակվի հանրապետության ողջ տարածքով, եւս 9-ը՝ միայն Երեւանում։
Արտոնագրերը վավեր կլինեն 10 տարի եւ կսկսեն գործել 2011 թվականի հունվարի 10-ից։




























