Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ադրբեջանին հիշեցրել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքերը: «Խոսել որեւէ տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին չի կարելի, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնվել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը»,- ասել էր Շավարշ Քոչարյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը համաձայնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «Քելբաջարի եւ Լաչինի շրջանները հինգ տարվա ընթացքում վերադարձնելու մասին» առաջարկին։




























