Fitch Rating կազմակերպության կանխատեսմամբ՝ Հայաստանում ՀՆԱ անկումը տարեվերջին կկազմի 15 տոկոս:
Կազմակերպությունն այսօր իջեցրել է Հայաստանի վարկանիշը «BB»-ից «BB-»-ի, ինչը նշանակում է դիրքերի լուրջ անկում:
«Ռոսֆինկոմ»-ի փոխանցմամբ՝ չնայած վարվող քաղաքականության եւ միջազգային հանրության աջակցությամբ կատարվող զգալի քայլերին, շոկի կարեւորությունը զգալիորեն թուլացրել է Հայաստանի դիրքերը:
«Fitch»-ի կանխատեսմամբ՝ 2009թ. ՀՆԱ-ն կնվազի 15 տոկոսով: Դա 3-րդ ամենավատ արդյունքն է, ինչը նաեւ ապացուցում է տնտեսության խոցելիությունը, անբավարար չափն ու նեղ բազան, նաեւ դրսում աշխատող քաղաքացիների ուղարկած գումարներից ունեցած կախվածությունը:
«Չնայած արտաքին պաշտոնական վարկատուներն օգնեցին Հայաստանին խուսափել զանգվածային ճգնաժամից 2009թ, սկզբին, բայց դա բացասաբար է անդրադարձել ֆինանսական կայունության վրա»,- նշում են կազմակերպության տնտեսագետները:



























