Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր յոթերորդ կին սխալ պատկերացում ունի կատարյալ մարմնի մասին, ինչը խանգարում է գրագետ սննդակարգ կազմել: Այս մասին գրում է «Medvesti»-ն:
Մասնագետներն ուսումնասիրել են 30 տարեկանից բարձր առողջ կանանց: Պարզվել է, որ յուրաքանչյուր տասներորդ հարցված սննդային խանգարման ի ծնե հակվածություն ունի:
Պարզվել է նաեւ, որ շատ կանայք սխալ պատկերացում ունեն կատարյալ մարմնի մասին, ինչը սպառնում է առողջության հետ կապված լուրջ խնդիրներով, քանի որ սնունդ ընդունելու ռեժիմի խախտումն ու կալորիականությունը նվազագույնի հասցնելն ազդում է ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Մասնագետների կարծիքով, կանայք պետք է բժիշկներից առողջ սննդի, ինչպես նաեւ թերսնման եւ ավելորդ սննդի մասին ճիշտ տեղեկություն ստանան:



























