Հայաստանն արգելելու է էբոլայով վարակված օտարերկրացիների մուտքը։ Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության՝ փետրվարի 5-ի նիստում։ Էբոլայի հետ միասին արգելանքի տակ են հայտնվել նաեւ Մարբուրգ եւ Լասսա վարակները։ Նշենք, որ Հայաստանն արդեն մի քանի ամիս ստուգում է էբոլայի առկայությունը ժամանողների մոտ։
Կառավարության նիստում առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը հայտնել է, թե համապատասխան փոփոխությունները կատարվել են հիվանդությունների ցանկում, որոնց հիվանդ անձանց արգելվում է մուտք գործել ՀՀ տարածք։ Էբոլայի վարակը շատ տարածված է, նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակ է հայտարարված։




























