Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ Տոկիոյի հրուշակագործներն արտասովոր շոկոլադե նվերներ են պատրաստել. զարմանալի ճշտությամբ պատրաստված խոզի ֆիգուրներ:

Ըստ Kedem-ի, խոզերը մեկ կիլոգրամ են կշռում: Դրանք պատրաստված են բարձրորակ կաթնային շոկոլադից: Վարդագույն երանգներով փաթեթավորումը կասկած չի հարուցում, որ դրանք ռոմանտիկ նշանակություն ունեն:

Մեկ կիլոգրամանոց շոկոլադե խոզուկն 8.000 իեն արժե՝ շուրջ 70 դոլար: Պրագմատիկների համար շոկոլադե խոզուկների այլ տարբերակ է թողարկվել. կոնֆետների տուփ, որոնցում առաջարկվում է խոզի վզիկ, փափկամիս, կողեր եւ այլն: