Շատերը խնդիրներ ունենալու դեպքում աջակցություն ու օգնություն են փնտրում ծանոթների մոտ: Արիզոնայի համալսարանի հետազոտողները ցանկացել են պարզել, արդյո՞ք հարեւանների հետ հարաբերություններն օգնում են հաղթահարել սոցիալական եւ էկոլոգիական ճգնաժամերը: Գիտնականները որպես հիմք վերցրել են 1200-1400 թվականների ժամանակահատվածը:

Ըստ Prothom Alo-ի, 1276-1299 թվականներին ԱՄՆ-ի հարավ-արեւմտյան շրջանում երաշտ է եղել: Հետազոտողները վերլուծել են օբսիդիանից եւ խեցուց գտածոները, որոնք հավաքել է ԱՄՆ Գիտության ազգային հիմնադրամը:

MedDaily-ի փոխանցմամբ, եթե խեցու նույն տեսակները հայտնաբերում են տարբեր հասարակություններում, դա նշանակում է, որ նրանք փոխգործակցել են միմյանց հետ:

Գիտնականները հայտնաբերել են, որ երաշտի շրջանում մի շարք խմբերի միջեւ հարաբերությունները սերտացել են: Մարդիկ շփվել են իրենց հարեւանների հետ՝ աջակցություն եւ տարբեր ռեսուրսներ փնտրելով, օրինակ՝ ուտելիք եւ տեղեկություններ: Ընդհանուր առմամբ, սոցիալական սերտ կապեր ունեցող հասարակություններն ավելի երկար են հաղթահարել երաշտն ու դրա հետեւանքները եւ ավելի քիչ են փոխադրվել, քան այն համայնքները, որոնց միջեւ քիչ սոցիալական կապ է եղել: